Society

Dust Has Not Degraded the Flag as Much as Trudeau's Feet and Feminists Wearing Our Flag Colors

Dust Has Not Degraded the Flag as Much as Trudeau's Feet and Feminists Wearing Our Flag Colors

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին դրոշի վիճակի համար նկատողություն արեց: Չնայած դա ամենեւին էլ նկատողություն չէր, դա պարզ ստորացում էր, նվաստացում: Վարչապետը հրապարակավ նվաստացրեց այն քաղաքացիներից մեկին, որոնց համար, պետական մակարդակով, օրացույցի 365/6 օրերից մեկը կարմիրով է նշվելու, որպես տոն:

Ավելին՝ վարչապետը նույն աշխատակցին հրահանգեց լվանալ դրոշը, ստենդ պատրաստել, դրոշը դնել դրա վրա եւ աշխատանքից ազատման դիմում գրել: Չնայած վարչապետն իրավունք չունի մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատվելու դիմում գրելու հրահանգ տալ, եթե ինքը դեմ է նախկին իշանությունների գործելաոճին, եթե ինքը դեմ է անօրինականություններին, եթե ինքը կողմ է օրենքին. Ինչեւեղ, դառնանք բուն թեմային:

Ես siempre երազել եմ մեր երկրի ղեկավարի աթոռին տեսնել մի մարդու, որը պատկառանք կտածի ՀՀ պետական դրոշի հանդեպ: Որովհետեւ դրոշը գաղափար է, հոգի, որով պետք է ապրենք, առաջնորդվենք, որը պետք է սիրենք մեր հայրենիքի չափ: Բայց, ներեցեք, նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ՀՀ պետական դրոշի գույներով գուլպաներ էր նվիրել Կանադայի վարչապետին՝ ինքը նույնպես կրելով նրանցից: Մի տեսակ անհասկանալի բան կա. կա՛մ վարչապետն այն ժամանակ չի հասկացել, որ դա ՀՀ դրոշն է, կա՛մ նոր է սկսել արժեւորել:

Ինչ խոսք, պարզ երեւում էր, որ մաքսատան դրոշին «թշվառները» երկար ժամանակ ուշադրություն չեն դարձրել, բայց դրա համար ամբողջ աշխարհի առաջ նվաստացնել մարդուն, մեղմ ասած, ճիշտ չէր: Դրոշը բարձրում եւ մաքուր պահելու պարտականությունը բոլորինն է՝ մաքսատունը մաքրողներից մինչեւ տնօրեն, եւ, եթե աշխատակիցը մեղավոր է, նույնչափ մեղավոր է նաեւ վերադասը. Նույն տոնով ժողովուրդը կարող է խոսել Փաշինյանի հետ՝ պետական խորհրդանիշի գույներով գուլպա օտարերկրացուն «հագցնելու» համար:

Ի դեպ, մաքսատան աշխատակցին նկատողություն անելուց առաջ կամ հետո վարչապետ Փաշինյանը պետք է գիտակցեր, որ փոշին մեր գործող պետական դրոշն այնքան չի նվաստացրել, որքան նվաստացրել են վերջինիս ներքո ելույթ ունեցող տրանսգենդերը, անցյալ տարվա ապրիլ ամսին դրոշի գույներով կրծկալ կրող ֆեմինիստներն ու Ջասթին Թրյուդոյի ոտքերը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում.

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250