Society
VIDEO: "Several programs' performance is zero, they have catastrophically failed" - Khachatryan on taking new debt
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ Հայաստանում կապիտալ ծախսերը «խրոնիկ թերակատարվում են»: «Թերակատարվում են, որովհետև կառավարությունը չի կարող դա իրացնել, չի ստացվում, սխալ է գնահատել պոտենցիալը», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ նրա՝ կառավարությունը, չկատարելով կապիտալ ծախսերը, խափանել է տնտեսական աճը. «Այն աճը, որը մենք տեսնում ենք, կառավարության կամքից անկախ է եղել, դա Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շնորհիվ է եղել, ոնց եկել են, այնպես էլ կգնան. Տնտեսական պոտենցիալի վրա որևէ ազդեցության գնահատական ես μέχρι այսօր չեմ տեսել», - ընդգծեց Խաչատրյանը:
Նա ասաց, թե ՀՀ կառավարությունն աննախադեպ մակարդակի է հասցրել պետական պարտքը.