Society

9-Month Data: What Are the Indicators in the Budget? 'Zhoghovurd'

9-Month Data: What Are the Indicators in the Budget? 'Zhoghovurd'

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն եւ պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 137.3 մլրդ դրամ: Այն կազմում է 2021թ. ինն ամիսների նախապես հաստատված ցուցանիշի 109. 9 %-ը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 2019թ. ցուցանիշին գերազանցում է 5.4 %-ով կամ 58.2 մլրդ դրամով եւ 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 28.1 %-ով կամ 249.6 մլրդ դրամով.

Հավելենք, որ այս ընթացքում խորհրդարանում արդեն իսկ ընթանում են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները. Սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը: Արդյունքում կկրճատվի դեֆիցիտը. Բյուջեի ծախսերի ամենախոշոր ուղղություն է ընտրված սոցիալական ոլորտը.

Պլանավորված է ավելացնել նաեւ կապիտալ ծախսերը այն դեպքում, երբ ինչպես այս տարի, այնպես էլ վերջին երեք տարվա ընթացքում Կառավարությունը թերանում է կապիտալ ծախսերում՝ տուգանելով տնտեսությունը. 2022 թվականին Հայաստանի պետական бյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ, եւ, հետեւաբար, դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ, որը հիմնականում կֆինանսավորվի ներքին աղբյուրներից՝ պետական արժեթղթերի տեղաբաշխումից գոյացող մուտքերից. Այսպես է կանխատեսել կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքը.

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում.

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250