Armenian Eagles Demand Extraordinary Elections
«Հայցկուհի Նորեր: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը նախօրեին հայտարարություն է տարածել: Դեռևս մինչև պատերազմը առաջինը Փաշինյանի դեմ հանրահավաքային պայքար սկսած Խաչիկ Ասրյանը պնդում է՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անպայման անցկացվելու են:
«Հայաստանում հետպատերազմյան ժամանակաշրջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, իսկապես, միակ օրինական և սահմանադրական ճանապարհը կլինի՝ Հայաստանն ու Արցախը կործանման տանել հողատու Նիկոլ Փաշինյանից և նրա լակոտակրատիայից ազատելու համար,» - ընդգծել է նա իր հայտարարության մեջ.
«Ի դեպ, թերթի տեղեկությունների համաձայն՝ Խաչիկ Ասրյանը նաև ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված: Նրա աջակիցները մարզերում կուսակցական գրասենյակներ են հիմնում» — այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը.