Society

Security License: An Expensive Gift from Father and Godfather to Beloved Son and Child. Narek Mantashyan

WRed
Security License: An Expensive Gift from Father and Godfather to Beloved Son and Child. Narek Mantashyan

«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կհիշեք՝ արդարադատության «գուռու» Ռուստամ Բադասյանի հայրն ինձ դատի է տվել՝ իրեն կոռուպցիոներ անվանելու համար:

Եվ այսպես՝ բացահայտում համար 1... Լսած կլինեք, որ մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալը շատ բարդ պրոցես է, և շատերը չեն կարողանում անցնել այն: 2016-ին 25-ամյա երիտասարդ Բադասյան Ռուստամին պատկանող ընկերությունը կարողացել է ստանալ այդ լիցենզիան. Ինչպե՞ս, կհարցնեք դուք? Ասեմ... Բանն այն է, որ լիցենզավորման գործընթացի պատասխանատուն ՀՀ ոստիկանության կազմում գործող համապատասխան հանձնաժողովն է, իսկ այդ տարիներին՝ 16-17թթ., ինչպես գիտենք, Բադասյան Ռուստամի հայրը՝ Վարդան Բադասյանը, ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, սկզբից եղել է 6-րդ վարչության պետի տեղեկալը, իսկ հետո՝ շտաբի պետի տեղակալը:

Ասեմ ավելին՝ նույն ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալը եղել է Ռուստամի քավորը՝ գեներալ Վարդան Եղիազարյանը: Ստացվում է, որ պահնորդական գործունեության լիցենզիան հայրիկի և քավորի թանկանոց նվերն է եղել սիրելի որդուն և սանիկին.

Ընդ որում` ուշադրություն դարձրեք, որ Ռուստամի ընկերությունն ստացել է այդ բաղձալի լիզենցիան ուղղակի ռեկորդային ժամկետում, գրանցվելուց երեք շաբաթ հետո: Ռեկորդներ:

Այպես որ, սիրելի Ռուստամ, երբ խոսում ես նախկինների կոռուպցիոներ լինելու հանգամանքի մասին, քեզ շատ հարազատ մարդկանց մասին էլ մի մոռացի:

Կից ներկայացնում եմ բոլոր փաստաթղթերը, որոնք պատկերը ավելի խոսուն են դարձնում»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250