Society

Gas Supply to Certain Addresses to Be Discontinued

Gas Supply to Certain Addresses to Be Discontinued

«Գազպրոմ Արմենիա» ՓԲըն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի 1–14 փողոցների, Արտաշատի խճուղու առանձնատների, Արշակունյաց պողոտայի թիվ 127 բազմաբնակարան շենքի, Նորագավիթ թաղամասի 1-ի փողոցի ԱԳԼՃԿ-ի և հանրային օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Գարեգին Նժդեհի փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի շենքերի և առանձնատների, կենցաղային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Լուսաձոր, Ակնաղբյուր գյուղերի և «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի գազամատակարարումը.

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից. Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները. Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով.

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250