Politics

O tempora! O mores! - Sharmazanov

O tempora! O mores! - Sharmazanov

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«O tempora! O mores!

Մի քանի օր շարունակ Երևանում ազգային արժեքների և ինքնապաշտպանության ջատագով արժանապատիվ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում տխրահռչակ Սորոսի գրասենյակի առջև:

Մարդիկ իրենց ազատ կամարտահայտությունն ու բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ պետականաքանդ գործունեության և իշխանության վերին էշելոններում հանգրվանած որոշ պաշտոնյաների:

Սակայն մի քանի օր շարունակ նրանց հնարավորություն չի տրվում մոտենալ այդ գրասենյակին. Ինչու՞:

Եթե օրենքով արգելված է, ապա ինչու՞ հոկտեմբերի 2-ին Փաշինյանին թույլ տրվեց պաշարել Ազգային ժողովը?

Ինչու՞ համապատասխան կառույցները հանցավոր անգործություն ցուցաբերեցին, երբ Նիկոլի կոչով արգելափակվեցին դատարանների մուտքերը?

Հիշեցի անտիկ ասացվածքը. «Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»:

O tempora! O mores!

Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Politics բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250