Politics

Mirzoyan on Azerbaijan's Possible Positive Response

Ofelya
Mirzoyan on Azerbaijan's Possible Positive Response

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նոր փնտրվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը միջին միջանցքի ճյուղ է»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացրած այս նախագիծը հիանալի կերպով տեղավորվում է այդ կոնցեպտների մեջ։

«Հանրահայտ է, որ մենք շատ կառուցողական ու պրակտիկ առաջարկ ենք արել, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին․ եթե պաշտոնական դրական պատասխան լինի, կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջին միջանցքին՝ նույնիսկ չզուգակցելով գործընթացը խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Politics բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250