Politics

«Таракюсели е»․ ԳԱԱ նախագահությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ քննարկված նախագծի մասին

Edita
«Таракюсели е»․ ԳԱԱ նախագահությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ քննարկված նախագծի մասին

ՀՀ ԳԱԱ նախագահության հայտարարությունը․«Սույն թվականի օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական դրույթները.

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ի հարցը, նշվել է, որ «առաջարկվող նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ», ինչն անորոշ ձևակերպում է.

Կարծում ենք, որ ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի հետագա զարգացման հարցերն ունեն սկզբունքային նշանակություն ինչպես գիտության ընդհանուր տարածքում, այնպես էլ ՀՀ-ում գիտելիքահեն տնտեսության և հասարակության ձևավորման տեսակետից.

Տարակուսելի է, որ գիտության ոլորտի համար առաջարկվող մեխանիզմները չեն քննարկվել գիտական հանրույթի և ՀՀ ԳԱԱ-ի հետ.

Բովանդակային քննարկումները հնարավորություն կտային մշակել գիտական հանրության կողմից ընդունելի մոտեցումներ և գտնել այնպիսի լուծումներ (կարգավորումներ), որոնք ուղղված կլինեին տասնամյակների ընթացքում ՀՀ գիտության ոլորտում ձևավորված ավանդույթների, ինչպես նաև համաշխարհային գիտական տարածքում մեր ունեցած դիրքի պահպանմանն ու հետագա զարգացմանը.

Խորհրդակցության ընթացքում քննարկված ձևակերպումը հարուցում է մի շարք բովանդակային և կազմակերպաիրավական բնույթի հարցեր, ինչն անորոշության միջավայր է ստեղծում գիտական կազմակերպությունների և գիտնականների համար.

Համոզված ենք, որ գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես անցնեին բովանդակային քննարկումներ բնագավառի ներկայացուցիչների հետ, իսկ պետական կառավարման մարմինների քննարկումներին պետք է ներկա լիներ ՀՀ ԳԱԱ-ն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահի.

Սույն մոտեցումն առավել կառուցողական է, հնարավորություն է տալիս ոլորտի համար սկզբունքային նշանակություն և հետևանքներ ունեցող լուծումներն (որոշումները) ընդունել հարցի ամբողջական և համակողմանի քննարկման արդյունքում».

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Politics բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250