Society

«Ամոթ չունես, կեցցես». ընդդիմադիր գործիչներն արձագանքում են Էրդողանին

«Ամոթ չունես, կեցցես». ընդդիմադիր գործիչներն արձագանքում են Էրդողանին

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որի ժամանակ նա «ներողամտություն է հայցել» թուրք ժողովրդից ավերիչ երկրաշարժների համար։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Նjego հայցած ներողամտությանն արձագանքել են մի շարք ընդդիմադիր գործիչներ։ Մասնավորապես նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա կուսակցության» ղեկավար Ահմեթ Դավութօղլուն գրառում է արել.
«Երբ գլուխդ դնում ես բարձին, մի պահ մտածիր, արդյո՞ք փլատակների տակ մահացածներն իրենց վերջին շնչի ժամանակ ներեցին քեզ»:

Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն արձագանքել է հետևյալ կերպ.
«Դուք պատասխանատու եք 100 հազար մարդու մահվան համար ու հրաժարական տալու փոխարեն դեռ մտածում եք թեկնածու լինելու մասի՞ն։ Ամոթ չունես, կեցցես»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250