Society

Why Was the Chief of the Patrol Service Dismissed? Ioannisyan's Strong Statement

Why Was the Chief of the Patrol Service Dismissed? Ioannisyan's Strong Statement

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Ինչո՞ւ հանեցին Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին: Որպեսզի Պարեկային ծառայությունը լինի հին ԳԱԻ-ի պես. երբ «Համմերի» ծակված-ուռած վարորդը ոստիկանից փող պահանջի՝ ոստիկանը մեջով պտտվի ու չտեսնելու տա:

«Որ պարեկները հանցավորության դեմ չպայքարեն այնպես, որ մնացած համակարգի ապիկարությունը երևա: Որ պարեկները աչք փակեն այլ ոստիկանների ու ուժայինների կողմից երթևեկության կանոնների խախտման վրա: Որ պարեկայինում կարողանան ԽԾԲ-ով մարդկանց նշանակեն ու կոչումներ տան: Որ պարեկը ոչ թե օրենքով գործող ինքնուրույն սուբեկտ լինի, այլ համակարգի/վերադասի ճորտը: Որ միջազգային հանրությունը ձեռքերը լվա ու ոստիկանության իրական ռեֆորմի տեղը միայն ֆասադ ու աշխատավարձ փոխվի»:

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Auroranews.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՆԳՆ լրատվության վարչությունից. Հարցին՝ ազատվել է, թե ազատել են, լրատվության վարչությունից հայտնեցին, որ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել. Անպատասխան մնաց հարցը, թե արդյոք ազատումը պայմանավորված է եղել փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում անորսալի Hummer-ի վարորդի արկածներով և պարեկների գործողություններով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250