Gazprom Armenia Issues Statement
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ սոցիալական ցանցերում տարածվող տեսահոլավակները Ընկերության հետ որևէ առնչություն չունեն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով տարածվող՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով շահույթ ստանալու» մասին տեսահոլովակները «Գազպռոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն:
Ընդ որում՝ նման կեղծ տեսահոլովակների հեղինակները ապօրինաբար օգտագործում են Ընկերության պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով սոցիալական ցանցերի օգտատերերին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծում է, որ նմանատիպ տեսահոլովակները խարդախության դրսևորում է:
Հարկ debemos հաշվի առնել, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում»。