Society

What is Happening in the Government? Pashinyan Hosts Various Delegations

What is Happening in the Government? Pashinyan Hosts Various Delegations

«Հրապարակը» գրում է. «Փաշինյանն այս պահին կառավարության շենքում տարբեր պատվիրակությունների է հյուրընկալում։ Կառավարության շենքի դիմաց կայանված են ԱՄՆ և ԵՄ դեսպանության ներկայացուցիչների ավտոմեքենաները։ Մենք նկատեցինք, որ կառավարության շենք են մտնում նաև զինվորական համազգեստով տարբեր անձինք։ Քիչ առաջ այստեղից հեռացել է նաեւ ՊԲ պետհամարանիշներով ամենագնաց։

Հիշեցնենք՝ Հանրապետության հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակված։ Ամեն քայլափոխի ոստիկաններ են։ Կառավարության շենքի մոտ ևս կան ոստիկաններ, նրանց մի մասը գտնվում է Մելիք- Ադամյան փողոցում։

Նկատեցինք, որ հրապարակում կայանված են նաեւ բերման ենթարկելու հայտնի մեքենաները, ոստիկաններին տեղափոխող ոչ ծառայողական ավտոբուսներ։ Ոստիկանների մի մասն էլ նստած են կրկին ոչ ծառայողական մարդատար ավտոմեքենաներում։ Նոյեմբերի 9-ի երեկոյան նույն իրավիճակն էր կառավարության շենքի մոտ, որից հետո ստորագրվեց եռակողմ հայտնի հայտարարությունը։

Նշենք, որ ժամեր առաջ ոստիկանական ուժեր են կուտակված եղել նաեւ կառավարական առանձնատների դիմաց, բայց ոստիկանների թիվն այնտեղ այժմ անհամեմատ նվազել է».

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250