Society

Independent Observer's Report on Violations Recorded by 18:00

Independent Observer's Report on Violations Recorded by 18:00

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը հետևում է ընտրությունների ընթացքին 200-ից ավել ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում:

Առաքելության դիտորդները ժամը 18:00-ի դրությամբ արձանագրել են հետևյալ խախտումները:

  • Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (84 տեղամաս) 38%-ում.
  • Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի (70 տեղամաս) 31.5%-ում:
  • Եթե դիտարկումների համաձայն, այս դեպքերի միայն 7 տոկոսում է եղել քվեարկությունը վերահսկելու դիտավորություն:
  • Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (48 տեղամաս) 21.5%-ում:
  • Քվեարկելուց հետո քվեարկելու մասին այլ անձանց հայտնելու կամ բարձրաձայն հայտարարելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (34 տեղամաս) 15%-ում:
  • Այսպիսի դեպքերում քաղաքացիները, օրինակ, բացականչել են «Ապագան ընտրի», «Քոչարյան ընտրի, լավ կլինի», ցույց են տվել տարբեր թվեր:
  • Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում:
  • Դիտարկված տեղամասերի (20 տեղամաս) 10%-ում օգնողը չի հարցրել ընտրողի կամքը:
  • Քվեարկելուց հետո քվեասենյակից չհեռանալու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4․5%-ում:
  • Ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրամադրվել (22 տեղամաս) տեղամասերի 10%-ում:
  • Քվեաթերթիկներ լուսանկարելու դեպքեր արձանագրվել են տեղամասերի 4%-ում, դուրս հանելու դեպքեր՝ 10%-ում:
  • Քվեաթերթիկների խոտանի նոր դեպքեր չեն արձանագրվել, սակայն նկատելի է, որ չօգտագործված քվեաթերթիկների արկղում քվեաթերթիկները հաճախ վնասվում են այնպես, որ դրանք հնարավոր չլինի օգտագործել:
  • Դիտարկված տեղամասերի (17 տեղամաս) 7.6%-ում զետեղված են եղել քարոզչական նյութեր կամ արվել են քարոզչական կոչեր:
  • Որպես քարոզչական նյութեր օգտագործվել են շապիկներ, նոթատետրեր և այլն:
  • Դիտարկված տեղամասերի 28%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակում.

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250