Society

Why Are Family Members on Different Voter Lists? An Inexplicable Disarray

Why Are Family Members on Different Voter Lists? An Inexplicable Disarray

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին «Փաստ» թերթը տարբեր համայնքների առումով ահազանգեր է ստանում՝ կապված ընտրացուցակների հետ։ Խոսքն անճշտությունների մասին չէ, այլ անհասկանալի ցաքուցրիվության: Ըստ տեղեկությունների, մի շարք համայնքների ընտրացուցակներում որոշակի խառնաշփոթ կա։ Օրինակ՝ մեկ ընտանիքի անդամները ցուցակներում ներառված են ոչ ըստ հերթականության. ասենք՝ ընտանիքի մեկ անդամը կարող է ֆիքսված լինի մի քանի շենք, տուն կամ փողոց հետո միայն։

Իրականում առաջին հայացքից դժվար է ասել, թե ինչո՞վ է պայմանավորված նման խառնաշփոթը, արդյո՞ք որևէ միտում կա սրա տակ, թե՞ զուտ տեխնիկական խնդիր է, սակայն այս փաստը քաղաքացիների մեջ որոշակի անհանգստություն է առաջացրել, և նրանք փորձում են հասկանալ տեղի ունեցածի տրամաբանությունը։

Ի դեպ, չի բացառվում, որ գործ ունենք հասցեների անհստակության հետ: Օրինակ՝ նաև մայրաքաղաք Երևանում եղել են ու կան հասցեներ, որոնց համարների հետ կապված շիլաշփոթ կա: Արդյունքում ընտանիքի մի քանի անդամի առումով նույն հասցեին գրված է, ասենք, Թբիլիսյան 2, մի քանիսի դեպքում՝ Թբիլիսյան 2Ա, ինչի հետևանքով ընտրացուցակներում տարբեր տեղերում են նրանք»:

Ամանտամենը՝ պարբերականի այսօրվա համարում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250