Society

Victory Park Begins to Breathe: Karapetyan

WRed
Victory Park Begins to Breathe: Karapetyan

"Հաղթանակ" զբոսայգին սկսում է շնչել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ու կից լուսանկարներ հրապարակել։

«Տարիներ շարունակ զբոսայգում ոռոգման համակարգը խափանված է եղել, հարյուրավոր ծառեր ու թփեր չորացել են: Մի քանի հեկտար խոտածածկ տարածքը ծարավ էր: Այս տարի գարնանին՝ «Կանաչապատում և շրջանայի միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմավորումից հետո, այգում սկսվել են ծավալուն աշխատանքներ: Իրականացվում է խոտհունձ, հատվում են գույքագրված չորացած ծառերն ու թփերը, գործարկվում է ոռոգման նոր համակարգը:

Վերջին երեք ամիսներին 28 հա տարածքից հնձվել է չոր խոտը, 8 հա տարածք լիարժեք մաքրվել է մացառներից, 50 չորացած ծառ է հատվել, 10 000 ծաղիկ է տնկվել, 9000 թուփ է տնկվել, 70 մեքենա հնձված խոտ և 120 մեքենա չոր ճյուղ է դուրս բերվել այգու տարածքից:

Աշնանը կիրականացվի նաև մեծ ծառատունկ: Սակայն զբոսայգում կան տարածքներ, որոնք գտնվում են այլ սուբյեկտների տիրապետության տակ, ցանկապատված են և անհասանելի կանաչապատման ու սանիտարական աշխատանքների համար, ինչը դժվարացնում է հրդեհային անվտանգության ապահովումը և խանգարում այգու բարեկարգ տեսք ունենալուն»,- գրել է նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250