Politics

Why Sanitek Managed to Work with Previous Authorities but Not with the Current Ones

Why Sanitek Managed to Work with Previous Authorities but Not with the Current Ones

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Սանիթեք»-ը աղբահանություն չի իրականացնում եւ պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սანիթեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի:

Ըստ ընկերության՝ ներկա պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, եւ ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ:

Ու մինչ օրս հարց է մնում ինչո՞ւ «Սանիթեք»-ին հաջողեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ՝ ոչ:

Այնուամենայնիվ այս հարցը «Ժողովուրդ» օրաթերթը ուղղեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: «Մարդ չկա, որ հարցնեմ՝ ինչու եք հրաժարվել աշխատել. Ես անձամբ գնացել եմ այնտեղ, աշխատողներ կային, որոնց հարցեր եմ տվել, ինձ էլ պատասխանեցին՝ հարցրեք Նիկոլասին: Իսկ Նիկոլասն էլ այստեղ չէ, տեւական ժամանակ է՝ երկրում չէ Նիկոլասը»,- պատասխանեց Խաչիկյանը՝ նկատի ունենալով «Սանիթեկ»-ի արաբ ղեկավարին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Politics բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250