Politics

Fact: Serzh Sargsyan Does Not Show Particular Warmth

Fact: Serzh Sargsyan Does Not Show Particular Warmth

«Փաստ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը թեպետ հրապարակային ելույթներ չի ունենում, բայց ակտիվորեն սկսել է մասնակցել այլ, այսպես ասված, անձնական միջոցառումների՝ հարսանիքներ, ծնունդներ, քեֆեր:

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրա ներկայությունն այդ միջոցառումներին աժիոտաժ է առաջացնում. նույն աղբյուրը փոխանցեց, որ նախկին բազմաթիվ ՀՀԿ-ականներ, անգամ նրանք, որոնք ներկայումս էլ պետական պաշտոն են զբաղեցնում, հնարավորություններ են փնտրում «մոտենալ ու շփվել Ազատիչի հետ»՝ բարեւել ու մի քանի խոսք փոխանակել:

Հարցնում ենք՝ իսկ Սերժ Սարգսյանը դա ինչպե՞ս է ընդունում? «Նորմալ է վերաբերվում, - ասում է մեր զրուցակիցը, - ջերմություն ցույց չտալով»:

Այսինքն՝ այդ միջոցառումները Սերժ Սարգսյանի հետ ոչ օֆիցիալ, գաղտնի շփվելու հնարավորությո՞ւն են տալիս, եւ առաջիկա հնարավոր քաղաքական զարգացումները հաշվի առնելով՝ նախկինները փորձում են վերադարձի ճանապարհներ հարթե՞լ եւ շփվե՞լ նախկին շեֆի հետ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Politics բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250