Society
One MP Voted for Chuck Norris in Parliament Yesterday: Zhoghovurd
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` երեկ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանը չընտրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու, և իշխանական խմբակցությունը հերթական անգամ մերժեց դատավորի թեկնածուին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քվեաթերթիկների թվում կա նաև անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկ. բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Չաք Նորիս»:
Ի դեպ, հիշեցնենք, որ Չաք Նորիսի օգտին մի խումբ անձինք «քվեարկել էին» նաև 2013թ. նախագահական ընտրություններում և քվեաթերթիկը լուսանկարել, տեղադրել համացանցում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս նշեց. «Չեմ կարող հարցին պատասխանել, քանի որ քվեարկութիւնը գաղտնի է»:
Նմանատիպ հոդվածներ
Criminal Authority Artem Kanevskoy on Groups in Black Clothing
Armenians Being Massively Deported from Germany: Explosive Situation for Armenians in Belgium as Well
VIDEO: Car Customs Clearance Will Increase by About 6 Times - 'Informed Citizens' Initiative
Drugs Found in Mercedes G; Driver is Deputy Director
Ավելին Society բաժնից
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0