Politics

Conditions Imposed on Artsakh Residents: Non-Participation in Political Actions Will Allow Access to Social Support

Conditions Imposed on Artsakh Residents: Non-Participation in Political Actions Will Allow Access to Social Support

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները արցախից բռնի տեղահանված արցախցիներին շահագրգռում, համոզում են քաղաքական ակտիվություն չցուցաբերել, որեւէ դեպքում չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջին շրջանում ՔՊ-ականները տարբեր վարչական շրջաններում ու մարզերում փակ հանդիպումներ են ունենում Արցախից բռնի տեղահանվածների հետ ու իբրեւ սոցիալական ծրագրերի առնչությամբ հարցեր քննարկում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սոցիալական հարցերից, իշխանականները ձեռքի հետ էլ արցախցիներին հասկացնում են, որ եթե ուզում են օգտվել սոցիալական այդ ծրագրերից, ապա պետք է քաղաքական չեզոքություն դրսեւորեն, չքննադատեն ՔՊ-ին ու չխառնվեն քաղաքական գործընթացներին, մասնավորապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքների մասին է խոսքը, որին, ինչպես գիտենք, նաեւ մեծ թվով արցախցիներ են մասնակցում».

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Politics բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250