Society

Mekhsas ating anbaro e, vor erexanneri anvtangutyan tarerakan patverakanutyun chka: Metakse Hakobyan

Mekhsas ating anbaro e, vor erexanneri anvtangutyan tarerakan patverakanutyun chka: Metakse Hakobyan

Ո՞վ է որոշել, ո՞վ է կազմակերպել այս սարսափը, ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը.

«Մի լռեք, մի կոծկեք իրականությունը, դրանով մասնակիցն եք դառնում ադրբեջանական հանցագործություններին: Ստեփանակերտը տոնական տրամադրությամբ դիմավորեց Գորիսից Ստեփանակերտ տեղափոխված 19 երեխայի: Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

Այն, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արցախի ու Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ակնհայտ է (ազատվել Արցախից ու այստեղի հայերից) 2-րդ կարծիք ՉԿԱ, բայց որ Արցախի պայքարի արդյունքում էլ երեխաների անվտանգության տարրական պատասխանատվություն ՉԿԱ, մեղմ ասած, անբարո է...Ո՞վ է որոշել, ո՞վ է կազմակերպել այս սարսափը, ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին... Պատասխանին սպասում եմ հանրային հարթակում Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության դատախազություն»,- գրել է Հակոբյանը.

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250