Society

Ararat Mirzoyan, Who Discusses Installments, Buys 29 Million Dram Worth of Furniture in Cash

Ararat Mirzoyan, Who Discusses Installments, Buys 29 Million Dram Worth of Furniture in Cash

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է: «Մեր տեղեկություններով («Չորրորդ իշխանություն» լրատվամիջոցի)՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկինը Գոհար Աբաջյանը Արցախի 23/6 հասցեում գտնվող բրենդային կահույքի սրահից մեկից 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել...

Թե ինչպես է հաջողվել մինչև վերջերս ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանին բրենդային թանկարժեք կահույքի սրահից կանխիկ գումարով ձեռք բերել թանկարժեք կահույքի հավաքածու, այնքան էլ հասկանալի չէ.

Այս մասին «Չորրորդ իշխանությունը» փորձել է պարզաբանում ստանալ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանից: Կոստանյանը, սակայն, փոխանցել է, որ Ստոկհոլմում է և չի կարող պատասխանել լրատվականի այդ հարցին. Խորհրդականը խորհուրդ է տվել կապ հաստատել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ կամ գրավոր հարցում ներկայացնել:

Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ լրատվականի անընդմեջ զանգերը Հունանյանին, ինչպես նաև ԱԳՆ լրատվության բաժին, մնացել են անպատասխան. Դեկտեմբերի 7-ին գրավոր հարցումով լրատվականը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ հուսալով, որ վերջապես պատասխան կստանան:

«Չորրորդ իշխանության» հարցումից անցել է ավելի քան 30 օր, սակայն պատասխան դեռ չի ստացվել».

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250