A Unique Fire in Albert's Eyes: Eating with One Hand and Shooting with the Other – Photographer's Story
«Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել արցախյան պատերազմում հայ զինվորի հավաքական կերպար դարձած Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարի հեղինակ Զինուժ մեդիայի ֆոտոլրագրող Սիփան Գյուլումյանի:
Հիշեցնենք, որ լուսանկարը հրապարակվել էր սեպտեմբերի 29-ին եւ մեծ տարածում գտել սոցիալական ցանցերում՝ ասոցացվելով պայքարի եւ հաղթանակի հետ:
Սիփանի հետ խոսել ենք լուսանկարի նախապատմության, թնդանոթների կրակոցների տակ հերոսներ ուժ տվող կերպարի եւ նրա վերջին խնդրանքի մասին, ով նախ նկատեց:
«Այդ մարտական դիրքը` Ջաբրաիլը, որտեղ անմահացել է Ալբերտը, մեր առաջին տեղն է եղել պատերազմի դաշտում: Սեպտեմբերի 27-ին Երեւանից մեկնել ենք պատերազմական գոտի, ուշ երեկոյան հասանք Ստեփանակերտ: Սեպտեմբերի 28-ին առավոտյան առաջին այդ դիրք ենք այցելել:
Ալբերտի լուսանկարը պատերազմի առաջին լուսանկարն է եղել: Մինչ այդ ոչ կարեւոր նշանակության թիկունքային աշխատանքներ են լուսանկարվել:
Դժվար է ասել, թե ոնց հաջողվեց ստանալ այդ լուսանկարը, չեմ կարող բառերով նկարագրել. Հրետանիից հասկացողները գիտեն, որ դա կրակում են հեռվից, երկար թելով, բայց քանի որ այնքան էին կրակել՝ այդ թելը հասցրել էր մի քանի անգամ պոկվել ու կարճանալ:
Արդյունքում կրակողը, այս դեպքում մեր Ալբերտը, մաքսիմալ մոտեցել էր հրանոթին: Ըստ իս նաեւ դա էր նկարի ստացված լինելու գրավականներից մեկը:
Այդ պահին ես Ալբերտի աչքերում տեսա յուրահատուկ կրակ, նման կրակ ես նկատել էի կենդանի հերոսներից կանաչ կասկայով հայտնի զինվոր Արմանի աչքերից: Դա ակնկաթարթ էր, որը դարձավ պատմություն:
-Ալբերտը տեղյա՞կ էր, որ Դուք իրեն լուսանկարում եք?
-Այո, ինքը համար տվեց, որ նկարները ես ինչ-որ կերպ ուղարկեմ իրենց տուն: Քանի որ կապը լավ չէր, ես Ալբերտի հեռախոսից սքրինշտ արեցի թվերը, մինչեւ օրս այդ սքրինշոթը պահանվել է մոտս` 14-ն քանի րոպե էր:
Շատ ինտեսիվ կրակերհերթ էր, շատ շփվելու ժամանակ չկար: Բոլորիս մոտ տպավորվել էր Ալբերտի մի ձեռքով կրակելը, մի ձեռքով խնձոր ուտելը: Դա խոսում էր Ալբերտի պատասխանատվության մասին, նա կարողանում էր ժամանակը ճիշտ օգտագորել:
Երկրոդ օրն էր պատերազմի, ասեցին Ալբերտը ոչ մի վարկյան չի նստել հաց ուտելու, մի ձեռքով ուտում էր, մյուսով` կրակում: