Pashinyan Who Speaks Positively About Bonuses Refuses Them
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարական կաբինետի ներկայացուցիչների ու պատգամավորների բարեկեցիկ կյանքի մասին մտահոգվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չոր աշխատավարձի» հույսին է. «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, թե վերջին մեկ տարվա ընթացքում (2020-2021 թթ.) վարչապետը որքան պարգեւավճար է ստացել, վարչապետի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական հաշվառման վարչությունից պատասխանել են. «2018-ի մայիսից մինչ օրս վարչապետ Փաշինյանը պարգեւավճար չի ստացել».
Տարօրինակ է, որ պարգեւավճարների մասին մշտապես դրական արտահայտվող ու դա պետական ոլորտի աշխատակիցների համար որպես արժանապատիվ վարձատրության ձեւ համարող Փաշինյանը 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պարգեւավճար չի ստացել. «Մեր նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Դա նաեւ ժողովրդի պատիվն է, քանի որ կարեւոր է` ինչպես է վերաբրվում գործատուն իր ծառայողին։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգեւավճարների կարիքն ունեն»,- բացատրում էր Փաշինյանը.
Հարց է առաջանում՝ միայն աշխատավարձ ստանալով՝ այդ ինչպես է ինքն իրեն ըստ հավուր պատշաճի գնահատված ուworth նրան զգում, եթե անձամբ է հայտարարում, որ պաշտոնյան աշխատավարձով միայն ոչ միայն ապրել, այլեւ ներկայացուցչական հարցեր լուծել չի կարող.
Բացի այդ, պարգեւավճար չստացող Փաշինյանն ի՞նչ միջոցներով է նոր կոստյումներ, ժամացույցներ կամ փողկապներ ձեռք բերում, որոնք, ըստ մամուլի հրապարկումների, այդքան էլ էժանագին չեն.
Ստացվում է՝ երկրի առաջնորդը մի կողմիցողջունում է պարգեւավճարի ու բարձր վարձատրության ինստիտուտը, մյուս կողմից ցանկանում ցույց տալ, թե ինքն է միակը, որ հերոսաբար հրաժարվում է դրանից. Ու մեծ հարց է մնում, թե ինչպես է տեղավորվում ամսական 1 միլիոն 36 հազար դրամ վարչապետի աշխատավարձի մեջ եւ ինչպես է հոգում իր բազմազավակ ընտանիքի հոգսերը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.