Society

Instructions Given to Pashinyan's Supporters to Remove Unvoted Ballots: ‘Hraparak’

Instructions Given to Pashinyan's Supporters to Remove Unvoted Ballots: ‘Hraparak’

«Հրապարակ» թերթը գրում է․ «Խոսակցություններ են տարածվում, թե ընտրությունը վերահսկելի դարձնելու համար հրահանգված է Փաշինյանի կողմնակիցներին, որ նրանք իրենց հետ դուրս բերեն ընտրատեղամասից չքվեարկած քվեաթերթիկները: Սա արվելու է՝ ցույց տալու համար, որ Փաշինյանի բոլոր մրցակիցների թերթիկներն առկա են՝ չկա միայն երրորդ համարը, որը նետվել է քվեատուփի մեջ.

«Օրենքով՝ չքվեարկված թերթիկները պետք է նետվեն հատուկ արկղերի մեջ, սակայն Ընտրական օրենսգրքում չկա ուղղակի արգելք, մի կետ, որով արգելվի քվեաթերթիկները դուրս բերել ընտրական տեղամասից: Հետեւապես, սա օրենքի «բացերից» է.

«ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ չքվեարկված թերթիկները տեղամասերից դուրս հանելու վտանգ չկա, նման բան չի կարող լինել: Ինչո՞ւ? «Որովհետեւ դուրս հանելու ժամանակ, եթե պարզվեց, որ դուրս է հանում՝ վերահսկողության նպատակով, դա քրեական հանցագործություն է. Մենք 300 հազար տպաքանակով քվեարկության կարգի մասին թերթիկներ ենք տպագրել, ամբողջ երկրով մեկ տարածել ենք, որ դրանք տեղամասից դուրս չեք հանում, ավարտեցիք՝ գցում եք արկղի մեջ, դա է քվեարկության կարգը»,- ասում է Մուկուչյանը.

Իսկ օրենքում կա՞ դրույթ, որով ուղղակի արգելվի չքվեարկված քվեաթերթիկը տեղամասից դուրս հանելը, կարծես նման կետ չկա. «Ճիշտ եք ասում, բայց արգելվում է այնքանով, որ եթե հանում է՝ իր քվեն բացահայտելու նպատակով, դա արդեն հանցագործություն է»».

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250