Population Decrease of 1300 in Syunik Over One Year; Other Regions Face Similar Grim Trends
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Օրինակ՝ միայն Լոռու մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 700-ով: Արագածոտնի մարզում 200-ով է նվազել բնակչության թիվը, Արարատում՝ 100-ով, Գեղարքունիքում՝ 300-ով, Շիրակում՝ 400-ով:
Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով. Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 1300 բնակչի նվազումը մտահոգիչ է, որքան էլ որ նկատի ունենանք, որ արտագնա աշխատողներ են եղել նրանց մեջ:
Իսկ, ահա, Վայոց ձորի մարզում 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչների քանակը կազմել է 17 հազար 100, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 16 հազար 900. այս մարզում 200-ով է պակասել բնակիչների քանակը:
Մյուս բացասական նորությունն այն է, որ սահմանամերձ Տավուշի մարզում բնակիչները պակասել են 800-ով:
Երևանում հակառակ պատկերն է. մայրաքաղաքում բնակիչների թիվն ավելացել է 8000-ով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակիչների քանակը կազմել է 1 մլն 84 հազար մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 1 mln 92 հազար մարդ:
Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին եւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչը հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, բնակություն հաստատում մայրաքաղաքում:
Այս հարցում ձախողեց նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: