Politics

Աչքդ լույս, սիրելի Հենրիխ. Արմեն Սարգսյան

Աչքդ լույս, սիրելի Հենրիխ. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը ինստագրամում շնորհավորել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հայր դառնալու կապակցությամբ։

«Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»,- գրել է Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ երեկ՝ մարտի 4-ին, ծնվել է Հենրիխ Մխիթարյանի որդին։ Նրան անվանակոչել են հայազգի ֆուտբոլիստի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Politics բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250