Society

The ARF Decides to Dissolve the Rebellious Board of the "Nikola Aghbalyan" Student Union

The ARF Decides to Dissolve the Rebellious Board of the "Nikola Aghbalyan" Student Union

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

ՀՅԴ-ն օրակարգից չի հանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Պահանջը չի փոխվել, Երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել, նստացույցը իրենց համար եղել է գործիք իրենց խնդիրը հանրային օրակարգ դարձնելու համար, իր նպատակին ծառայել է, հիմա իրենք գործողություններն այլ ծրագրով են շարունակելու»:

Իսկ թե այդ պահանջն ինչ արդյունք է տալու, դեռեւս չի ուրվագծվում: Իշխանության ներսում այս հարցի առնչությամբ քար լռություն են պահպանում. Եթե նախասկզբում իշխող թիմում Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ գոնե տեսակետ էին հայտնում, ապա այժմ ամեն ինչ թողել են ինքնահոսի:

Իսկ ԿԳՄՍ նախարարության առջեւ երկու շաբաթ նստացույց անող ՀՅԴ երիտասարդներին, նկատենք, չէր միացել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը. պատճառները դեռ պարզ չեն:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի` ՀՅԴ-ում որոշել են լուծարել ընդհանուր տեսակետներից շեղվող «Նիկոլ Աghbalyan» ուսանողական միության ըմբոստ վարչությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Society բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250