Society
Դուխներդ տեղը, սաղ նորմալ ա, սաղ շատ լավ ա. Արթուր Վանեցյան
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ Նոյեմբերի 13-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը. Ինչպես նաև հանդիպել է մեր թիմի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ:
«Ուզում եմ ձեզ մի բան ասել, որ մենք ոնց աշխատել ենք, ոնց իրար հետ ծառայել ենք մեր ֆուտբոլի համար, շարունակելու ենք մատուցել մեր ծառայությունը մեր ֆուտբոլին. Համոզված եմ՝ մեր թիմային աշխատանքով ունենալու ենք մեծ հաջողություններ. Դուխներդ տեղը, սաղ նորմալ ա, սաղ շատ լավ ա, որևէ խնդիր, իրականում, չկա»,-ասել է Արթուր Վանեցյանը.